երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թեև վիճակագրական տվյալներով ունենք նոր դեպքերի նվազում, սակայն իրավիճակը դեռևս լարված է. Ռոմելլա Աբովյան

Թեև վիճակագրական տվյալներով ունենք նոր դեպքերի նվազում, սակայն իրավիճակը դեռևս լարված է. Ռոմելլա Աբովյան

Թեև վիճակագրական տվյալներով ունենք նոր դեպքերի նվազում, սակայն իրավիճակը դեռևս լարված է: Այդ մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Այսօր մենք չենք կարող առկա իրավիճակը գնահատել առկա տվյալներով, քանի որ բոլորս տեսնում ենք, որ թեստավորում գրեթե չի կատարվում»,- նշեց նա՝ բացատրելով, որ եթե ընտանիքում առկա է մեկ հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտ, ապա ընտանիքի մյուս անդամները, ունենալով ախտանշաններ, չեն թեստավորվում:

«Առաջին անգամ է, որ մենք չենք կարողանում գնահատել իրական իրավիճակը մեր ունեցած վիճակագրական տվյալներով»,- ասաց Աբովյանը:

Բանախոսը նշեց, որ ամբողջ աշխարհում ևս լարված է իրավիճակը՝ պայմանավորված «Օմիկրոն» շտամով: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ևս շրջանառվում է «Օմիկրոն» շտամը:

««Օմիկրոնն» ունի երեք ենթատեսակ. առավել վտանգավոր և վարակիչ է գնահատվում BA.2 ենթատեսակը, որ ՀՀ-ում արդեն ունենք»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Նա տեղեկացրեց, որ ԵՄ չափանիշներով, անկախ կորոնավիրուսի նոր դեպքերի նվազումից, ՀՀ-ն դեռ գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում, քանի որ հիվանդացության բարձր ցուցանիշ ունենք, և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է:

  • Կիսվել: