չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
ՃՏՊ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 19։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1954 թ․) և «BMW» (վարորդ՝ Տ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Դ․-ն (ծնված 1950 թ․), «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ս․ Հ․-ն (ծնված 1996 թ․), Ն․ Ա․-ն (ծնված 2023 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: