երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՃՏՊ Մովսես գյուղում. տուժածներ չկան

ՃՏՊ Մովսես գյուղում. տուժածներ չկան

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:03-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մովսես գյուղի վերջնամասում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Պ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

  • Կիսվել: