կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18։12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի մոտ 17 կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Տ., ծնված 1990 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորում (մոտ 20 մ):
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ. Տ.-ն և ուղևոր Ա. Ս.-ն (ծնված 1967 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել և հոսպիտալացվել ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
 
Ավտոմեքենայում առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:07-ին, մարվել՝ 19:18-ին: Այրվել է ավտոմեքենան:

  • Կիսվել: