հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4285 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4285 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 2-ից 9-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4285 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 33 տրանսպորտային միջոց։ 

Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 32, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ։ 21 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 27-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 77-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ 18 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: