շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ տարհանվել է 15 բնակիչ, տուժած կա

Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ տարհանվել է 15 բնակիչ, տուժած կա

Մայիսի 17-ին, ժամը 09:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։43-ին։ Այրվել է առաջին և երկրորդ հարկերի միջակայքում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակը (15 հաշվիչ)։

 

Փրկարարները տարհանել են 15 բնակչի։ Տարհանված բնակիչներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: