Կրեմլը գնահատել Է Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է երկու երկրների պատվիրակությունների որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Նման հանդիպումը, որպես երկու կողմերի պատվիրակությունների աշխատանքի արդյունք, այդ պատվիրակությունների որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում հնարավոր է։ Մենք դա հնարավոր ենք համարում։ Բայց հենց որպես աշխատանքի արդյունք և որոշակի արդյունքների հասնելուց հետո՝ երկու կողմերի պայմանավորվածությունների տեսքով»,-ասել է Պեսկովը։