շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա (տեսանյութ)

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 2-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորած 8 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 8, հետախուզման մեջ գտնվող՝ 1, կեղծված համարանիշերով ու փաստաթղթերով 1 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց համարանիշի՝ 1, անընթեռնելի համարանիշերով 2 մոտոցիկլետ։ Ուժեղացված ծառայությունները նույն հետեւողականությամբ շարունակվում են։

 

  • Կիսվել: