ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՃՈ թեժ գծի համարը ժամանակավորապես փոխվել է

ՃՈ թեժ գծի համարը ժամանակավորապես փոխվել է

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության 177 թեժ գծի հեռախոսահամարը:

«Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում զանգահարել տարածքային ոստիկանության բաժիններ»,- հայտնում են ոստիկանությունից՝ հավելելով, որ կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավալյալ տեղեկատվություն:

 

  • Կիսվել: