Ճիշտ կլիներ, եթե սյունեցիները հավաքվեին և վարչապետի առաջ հարց դնեին. Սասուն Միքայելյան
Դա մի քանի մարդու ձեռագիր էր, դա ինչ-որ տեղ երևի գալիս է նախորդ ինչ-որ մարդկանցից, որ ուզում են վերարտադրվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սասուն Միքայելյանը՝ խոսելով Սյունիքում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպերի մասին։
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:
«Ավելի ճիշտ կլիներ, եթե սյունեցիները հավաքվեին և վարչապետի առաջ հարց դնեին՝ պարոն վարչապետ, մեր հետագա գործունեությունը, տարածաշրջանում ինչ է կատարվելու: Մենք պետք է կարողանանք գալ քաղաքական դաշտ:
Էս բռնությունները, պահի տակ ոգևորվելը շատ ավելի վատ բաների առաջ է կանգնեցնելու»,-ասաց նա:
«Բոլորս էլ մտահոգ ենք Սյունիքի համար, դրա համար ես մինչև այսօր զորքը չեմ հանում այնտեղից»,-ասաց նա: