ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում հունիսի 29-ից 30-ը

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում հունիսի 29-ից 30-ը

Հունիսի 29-ին, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*

Հունիսի 29-ին, ժամը 13.50-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*

Հունիսի 29-ին, ժամը 14.40-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Սուզուկի» մակնիշի մեքենան և «ԿամԱԶ»-ը։ «Սուզուկիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*

Հունիսի 30-ին, ժամը 12.25-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կասյան փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

*

Հունիսի 29-ին, ժամը 19.00-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*

 

Հունիսի 29-ին, ժամը 23.30-ին, Երևանի Շերամի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ։ 11-ամյա երեք ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*

Հունիսի 30-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «ՋԱԿ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՋԱԿ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ և 4-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*

Հունիսի 30-ին, ժամը 07.40-ի սահմաններում, Արարատի մարզի Մասիս գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենաներ։ Վարորդները և «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*

 

Հունիսի 30-ին, ժամը 21.10-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Հովտաշատ գյուղում վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: