ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է

Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է

Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, 1958 թ. ծնված տղամարդը մահացել է՝ հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:

«Մյուս երկու տուժածները շարունակում են բժիշկների հսկողության տակ լինել, վիճակները՝ միջին ծանրության: Ճամբարակի բուժհաստատություն տեղափոխված 7 հիվանդից 3-ը դուրս են գրվել, 4-ը դեռ բժիշկների հսկողության տակ են»,- ասել է Ծատրյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մի բնակարանում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:

Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:

ՆԳՆ-ից հայտնել են, որ Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։

  • Կիսվել: