երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թբիլիսում կկայանա հայ և ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպում

Թբիլիսում կկայանա հայ և ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպում

Թբիլիսում առաջին անգամ 44-օրյա պատերազմից հետո կկայանա հանդիպում ադրբեջանցի և հայ քաղհասարակության ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևին։

Ադրբեջանական կողմից ԵՄ աջակցությամբ «Ինչպես խաղաղությունն ու վստահությունը կարող են նպասել Հարավային Կովկասում խաղաղությանը» թեմայով կլոր սեղանին կմասնակցեն «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևն ու Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար էլդար Նամազովը, ինչպես նաև ադրբեջանական կառավարության ներկայացուցիչներ։ Հայկական կողմից մասնակիցների անունները հայտնի չէ։

Սեմինարը 2 մասից է բաղկացած լինելու։ Առաջին մասում շփվելու են հայ և ադրբեջանցի մասնակիցները, երկրորդ մասում՝ միանալու են նաև Վրաստանի ներկայացուցիչները։

  • Կիսվել: