չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Տավուշում բախվել են УАЗ-ն ու ՊՆ համարանիշներով УРАЛ-ը․ կան վիրավորներ

Տավուշում բախվել են УАЗ-ն ու ՊՆ համարանիշներով УРАЛ-ը․ կան վիրավորներ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են УАЗ մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով՝ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են, իսկ մեկն էլ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: