շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Տավուշի մարզում Քարկապ սարամասւմ «ԳԱԶ 69»-ը 150 մետր  գլորվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Տավուշի մարզում Քարկապ սարամասւմ «ԳԱԶ 69»-ը 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում ԳԱԶ 69 մակնիշի 36 GD 553 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գանձաքար գյուղից դեպի Քարկապ սարամաս տանող հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել Իջևանի շտապօգնության բժիշկները, իսկ մեկին՝ քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Արման Բլբուլյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ տեսուչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: