հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տավուշի մարզպետը 2 շաբաթ առաջ է թեստավորվել, մեկուսացման մասին լուրը կեղծ է

Տավուշի մարզպետը 2 շաբաթ առաջ է թեստավորվել, մեկուսացման մասին լուրը կեղծ է

Լրատվականներից մեկը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի «անհետացման» մասին։ Այդ մասին տեղեկանում ենք տեղեկատվական ստուգման կենտրոնից:

 

Աղբյուրը գրում է. «Կայքը մասնավորապես նշել էր. «... օդում կախված լուրերի համաձայն՝ Հայկ Չոբանյանը կասկածվում է որպես կորոնավիրուսով հիվանդ, այդ իսկ պատճառով «անհետացել» է»:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ տարածվող լուրը կեղծ է։

 

Հայկ Չոբանյանը աշխատում է իր բնականոն գրաֆիկով, ունենում է հանդիպումներ, խորհրդակցություններ՝ պահպանելով COVID-19-ի տարածմամբ պայմանավորված սահմանված կարգը։

Ինչ վերաբերում է մարզպետի՝ կորոնավիրուսով վարակված լինելուն, նշենք, որ Հայկ Չոբանյանը մոտ երկու շաբաթ առաջ թեստավորվել է. պատասխանն եղել է բացասական։

  • Կիսվել: