կիրակի, հոկտեմբեր 11
11 / 10 / 2026
Հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի․ այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է․ ՄԻՊ

Հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի․ այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է․ ՄԻՊ

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը։

Օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ, որն ինչ-որ մեկի կողմից պետք է շնորհվի, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքն այն ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա անվտանգ և պաշտպանված միջավայրում մեծանալու, որակյալ կրթություն ստանալու, իր կարողություններն ու ներուժը լիարժեք զարգացնելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու և հասարակական կյանքին հավասարապես մասնակցելու հնարավորություն։

  • Կիսվել: