ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տավուշի մարզի Կոթի գյուղն այսուհետ մանկական պուրակ կունենա

Տավուշի մարզի Կոթի գյուղն այսուհետ մանկական պուրակ կունենա

Տավուշի մարզի Կոթի գյուղը շուտով մանկական պուրակ կունենա, և յուրաքանչյուր տարվա Վարդավառին նախորդող օրը կնշվի որպես Կոթիի օր։ 

Մանկական պուրակի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է հուլիսի 22-ին:

Մանկական այգին կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։ Միջոցառման սկզբում իրենց գեղեցիկ երաժշտական և պարային համարներով հանդես կգան Կոթիի շնորհաշատ երիտասարդները։ Հնարավոր կլինի վայելել նաև Ռուբեն Հախվերդյանի, Աղասի Իսպիրյանի, Միհրան Ծառուկյանի, Սեկուի և այլ երգիչների կատարումները։ Միջոցառումն ուղեկցվելու է ցուցահանդես-վաճառքներով, հյուրասիրությամբ, իսկ երեկոյան ավանդական դարձած խարույկ և հրավառություն կլինի:

Տավուշի մարզի Կոթի գյուղը Հայաստանի հյուսիսարևելյան տարածաշրջանի ամենանշանավոր բնակավայրերից է, որի բնակիչներն անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի քաղաքական, մշակութային, կրոնական և պաշտպանական կյանքի և պայքարի անցուդարձին։

  • Կիսվել: