շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Տավուշի բաժնի ոստիկանները ստուգայցեր են կատարել փայտամշակման ու փայտածուխի արտադրամասեր (տեսանյութ)

Տավուշի բաժնի ոստիկանները ստուգայցեր են կատարել փայտամշակման ու փայտածուխի արտադրամասեր (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հուլիսի 7-ին ստուգայցեր են իրականացրել Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղի փայտամշակման և փայտածուխի արտադրամասեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հայտնաբերվել են ընդհանուր մի քանի խորանարդ մետր փայտանյութ, տարբեր չափի տախտակներ, մի քանի տասնյակ արկղ, փայտածուխի պատրաստման տարաներ, մի քանի խորանարդ մետր փայտածուխ, մի քանի տասնյակ քմ մանրատախտակ և այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ որոշ դեպքերով համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: