շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. շուրջ 150 աշխատակից մեկուսացվել է

«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. շուրջ 150 աշխատակից մեկուսացվել է

«Տավուշ-տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում աշխատող կանանցից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեց ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը։ Նրա խոսքով, այս պահին արտադրամասի շուրջ 150 աշխատող մեկուսացված է։

Ավելին, տնօրենի խոսքով, պատրաստվում են իրենց միջոցներով աշխատողներին թեստավորել։

«Այս պահին Բերդում գործող արտադրամասը ուղղակի կանգնեցրել ենք, մարդկանց տուն ենք ուղարկել։ Պատրաստվում ենք մասնագետների խորհրդակցությամբ կազմակերպել նրանց թեստավորումը, քանի որ հնարավոր է՝ վարակակրի հետ շփում եղած լինի», -փոխանեցե տնօրենը։

Նա նաև ասաց, որ արտադրամասում պահպանում են պարետատան սահմանած կանոնները՝ պարբերաբար ախտահանվում է տարածքը, հաստոցներն ու սարքավորումները։ Ըստ Եզեկանի, վարակակիրը շփում է ունեցել Երևանից Բերդ ժամանած մեկ այլ վարակակրի հետ։

«Մեզ մոտ արտադրությունն այնպես է կազմակերպված, որ յուրաքանչյուր աշխատող միմյանցից 5 մետր հեռավորության վրա է։ Բայց աշխատողները մի կոլեկտիվ են, ընկերներ, արտադրամասից դուրս էլ կարող են միմյանց հետ շփվել», -նշեց Եզեկյանը։ «Տավուշ տեքստիլի» Արծվաբերդի ու Չորաթանի արտադրամասերը գործում են։

  • Կիսվել: