հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Կասեցվել է նաև Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունը

Հայտնի գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի և նրան պատկանող բիզնեսների դեմ արշավը շարունակվում է։ Քիչ առաջ էլ կասեցրին Տաշիրի կաթի գործարանի գործունեությունը։

Սննդամթերքի տեսչական մարմնի հաղորդագրությունը՝ ստորև․

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր):

Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության սանիտարահիգիենիկ պայմաններին օրենսդրությամբ ներկայացվող նորմերի հետ:

Այսպես՝

արտադրական շինությունն ապահովված չի եղել կեղտի կուտակումներից սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթներին բորբոսի առաջացումից,

արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

առաստաղների մի մասի մակերևույթները վնասված են եղել, ինչը նպաստում է կեղտի կուտակմանը, բորբոսի առաջացմանը,

բացվող ներքին պատուհանը չի ունեցել միջատապաշտպան ցանց,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող կաթի մշակման, պաստերիլիզացման և պահպանման սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական գույքը, մասնավորապես՝ պանրի մշակման սեղանի մակերևույթը, պատրաստված չի եղել չներծծող նյութից։

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր):

Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության սանիտարահիգիենիկ պայմաններին օրենսդրությամբ ներկայացվող նորմերի հետ:

Այսպես՝

արտադրական շինությունն ապահովված չի եղել կեղտի կուտակումներից սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթներին բորբոսի առաջացումից,

արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

առաստաղների մի մասի մակերևույթները վնասված են եղել, ինչը նպաստում է կեղտի կուտակմանը, բորբոսի առաջացմանը,

բացվող ներքին պատուհանը չի ունեցել միջատապաշտպան ցանց,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող կաթի մշակման, պաստերիլիզացման և պահպանման սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական գույքը, մասնավորապես՝ պանրի մշակման սեղանի մակերևույթը, պատրաստված չի եղել չներծծող նյութից։

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»:

  • Կիսվել: