չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Տարոն Չախոյանը ստում է՝ կան բազմաթիվ դեպքեր, երբ արտերկրի ղեկավարների շարասյունները պատահարի ժամանակ կանգ են առել. Իոաննիսյան

Տարոն Չախոյանը ստում է՝ կան բազմաթիվ դեպքեր, երբ արտերկրի ղեկավարների շարասյունները պատահարի ժամանակ կանգ են առել. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ստում է՝ հավաստելով, թե իբր ըստ միջազգային չափանիշների երկրի ղեկավարի շարասյունը պատահարի ժամանակ չի կարող կանգնել։

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հորինել է պաշտոնյաներին ուղեկցող մեքենաների չկանգնելու ինչ-որ միջազգային չափորոշիչներ և փորձում է մաքրել 28 ամյա հղի աղջկա արյունը։

Ճիշտ հակառակը, համացանցում օրինակները շատ են` սկսած Մեդվեդևից վերջացրած Օբամային ուղեկցող մեքենաների մասով, երբ պատահարի արդյունքում դրանում ներգրավված մեքենան կանգնում է։

Անհասկանալի գործառույթներով և ֆեյքեր պահող այդ չինովնիկը, պարզապես, փորձում է մաքրել ուժայինների ակնհայտ մեղքը։ Իսկ մեղքն այն է, որ անվտանգության ծառայողները դրդում էին ՃՈ ուղեկցող գումարտակի ոստիկաններին վարել առավելագույնս ագրեսիվ և վերջիններիս համար ապահովել են ինդուլգենցիա` ճանապարհային բեզպրեդելի համար։

Արդ, ևս մեկ անգամ ընդգծում եմ` պատմությունը ցույց տվեց, որ ոստիկանության ու անվտանգության շատ ծառայողներ իրենց զգում են հանրությունից վեր, կիսում են 28 ամյա հղի աղջկա մահվան մեղքը և պետք չի որևէ կեղծ հորինվածքով մաքրել այդ մարդկանց մեղքը», - գրել է Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետին ուղեկցող ՃՈ մեքենան վրաերթի էր ենթարկել հղի կնոջ, թողել անօգնական։ Կինը և նրա չծնված երեխան պատահարի հետևանքով մահացել էին։
 
Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը փորձել է արդարացնել ողբերգական միջադեպը՝ պնդելով, որ վարչապետի մեքենան հեռու է եղել վրաերթի վայրից, երբ այն տեղի է ունեցել, իսկ հետո տեղեկանալով ողբերգության մասին վարչապետը հրահանգել է կանչել շտապօգնություն, կապվել է առողջապահության նախարարի հետ, հետագայում ճմանալով աղջկա մահվան մասին՝ զանգել և ցավակցել է նրա ծնողներին։ Ըստ Չախոյանի, շարասյան մեքենան կանգ չի առել միջադեպի ժամանակ, քանի որ, համաձայն «միջազգային չափանիշների նման դեպքերում շարասյան մեքենաների կանգառը կխոչընդոտի երթևեկը և շտապ օգնության մեքենան չի կարողանա հասնել դեպքի վայր»։

  • Կիսվել: