հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Տարիներով ԱՀ-ում ծառայած, ՀՀ քաղաքացի հանդիսացող սպաների ընտանքիները պետությունից աջակցություն չեն ստանում. պատգամավոր

Տարիներով ԱՀ-ում ծառայած, ՀՀ քաղաքացի հանդիսացող սպաների ընտանքիները պետությունից աջակցություն չեն ստանում. պատգամավոր

Չգիտեմ՝ կառավարությունը որքանով է տեղյակ այս խնդրից, սակայն ինձ ամեն օր դիմում են Արցախում ժամանակավոր գրանցում ունեցած սպաների ընտանիքների անդամներ, որոնք որևէ աջակցություն չեն ստանում: Չեն ստանում միայն այն պատճառով, որ համարվում են ՀՀ քաղաքացիներ և այնտեղ ժամանակավոր գրանցում են ունեցել: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ այդ մարդիկ երկար ժամանակ ապրել և ծառայություն են իրականացրել Արցախում, սակայն այժմ կորցրել են տունն ու ունեցվածքը և վերջին շաբաթներին ՀՀ են վերադարձել:

Հովսեփյանը հավելեց. ՛՛Արդյունքում նրանք չեն օգտվում փոխհատուցումներից, ունեն մեծ վարկեր, պարտքեր և հայտնվել են անելանելի իրավիճակում՛՛:

Պատգամավորը կառավարությանը խնդրեց այս հարցին ուշադրություն դարձնել և րոպե շուտ լուծել սպաների խնդիրը:

  • Կիսվել: