երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Տարբերակված մոտեցման որևէ մեկն իմ կողմից երբևէ չի արժանացել. Հայկուհի Հարությունյան

Տարբերակված մոտեցման որևէ մեկն իմ կողմից երբևէ չի արժանացել. Հայկուհի Հարությունյան

Ես միշտ ապաքաղաքական գործունեություն եմ ծավավել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին  նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Երբևէ տարբերակված մոտեցման որևէ մեկը իմ կողմից չի արժանացել»,-նշեց նա։

Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք հանդիպել է որոշ պատգամավորների հետ՝ Հարությունյանը չհերքեց այդ փաստը։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է իշխող խմբակցությունը սուր քննադատության ենթարկում իրեն, հնարավո՞ր է՝ այլ թեկնածու ունեն և չեն ցանկանում նա վերընտրվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ Հարությունյանը նշեց.«Չեմ կարող ասել, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»։

  • Կիսվել: