չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում իրանցիներին Երևան տեղափոխելու համար․ 300 դոլար՝ յուրաքանչյուրից

Տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում իրանցիներին Երևան տեղափոխելու համար․ 300 դոլար՝ յուրաքանչյուրից

 Հարյուրավոր իրանցիներ Հայաստան-Իրան սահմանի Մեղրիի անցակետն անցել են և շարժվում են դեպի Երևան։ ՍիվիլՆեթի թղթակից Հասմիկ Հովհաննիսյանը Մեղրիից հաղորդում է, որ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում իրանցիներին Երևան տեղափոխելու համար՝ 300 դոլար ամեն մեկից։ Սովորական պայմաններում տաքսին մինչև Երևան մեկ հոգու համար 10,000 դրամի (25 դոլարի) չափ է։

ՍիվիլՆեթի թղթակիցը պատմում է, որ իրանցիներն ասում են՝ Թեհրանից Երևան հասնելն իրենց համար շատ թանկ է, երկրում անգամ բենզինի խնդիր է առաջացել։

  • Կիսվել: