չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Թաղման բյուրոյի» պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ «Հրապարակ»

«Թաղման բյուրոյի» պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Երևանի «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի կամ, ժողովրդի լեզվով ասած, «Թաղման բյուրոյի» պետ Արման Իսկանդարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել ու հեռացել։ Մոտ մեկ ամիս է՝ նա այլևս չի պաշտոնավարում։

Իր ասելով՝ անձնական պատճառներով է հեռացել, բայց մեզ ասացին՝ ինչպես բոլորի, այնպես էլ նրա հետևից էին ընկել, ու հասցրել են նրան, որ «ինքնակամ» դիմում գրի՝ գնա։ Իսկանդարյանը, հիշեցնենք, մինչև այս պաշտոնին նշանակվելը «Իմ քայլը» դաշինքով ավագանու անդամ էր, հեղափոխության մասնակիցներից։

Մենք Իսկանդարյանին հարցրինք՝ ինչո՞ւ է դիմում գրել։ «Գտա, որ այս փուլում ավելի ճիշտ կլինի իմ զբաղեցրած պաշտոնից հեռանալը։ Մեր ծրագրերը շարունակելի են, էնտեղ էլի կշարունակեն իմ ծրագրերը, թվայնացման և մնացած ամբողջ պրոցեսն ընթանալու է, ուղղակի էս փուլում մի քիչ անձնական խնդիրների պատճառով համարեցի, որ ավելի ճիշտ կլինի՝ ես դիմում գրեմ հեռանամ»,- ասաց Արման Իսկանդարյանը։ Հարցին, թե ինչպես վերաբերվեց քաղաքապետ Հայկ Մարությանն իր որոշմանը, Իսկանդարյանն ասաց․ «Ես Հայկ Մարությանին տեղեկացրել եմ, ինքն իմ որոշումը հարգել է և դիմումը ստորագրել»»։

  • Կիսվել: