հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սյունիքում ու Վայոց ձորում 415 արցախցի աշակերտների կտրվեն դպրոցական պայուսակներ ու պարագաներ

Սյունիքում ու Վայոց ձորում 415 արցախցի աշակերտների կտրվեն դպրոցական պայուսակներ ու պարագաներ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն արցախցի աշակերտների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 415 երեխայի համար ձեռք է բերել դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ պարագաներ: «Իմ քայլը» հիմնադրամը տեղեկացնում է, որ 1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:

Դպրոցականների քանակը և կարիքը հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Դպրոցական պայուսակների բաշխումն արվելու է հասցեական՝ «Իմ քայլը» հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:

«Պահանջը մշակվել է հեռավար ուսուցման ընթացքում, երբ դպրոց էին հաճախում միայն տարրական դասարանների աշակերտները:  Երախտապարտ ենք և´ մեր նվիրատուներին, որոնց վստահության ու գործուն քայլերի շնորհիվ կարող ենք լինել մեր հայրենակիցների կողքին, և´ մեր կամավորներին, որ ջանք չեն խնայում անհրաժեշտ օգնությունը տեսակավորելու, տեղափոխելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: