ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սյունիքում ողբերգական վթարից զոհվել է դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

Սյունիքում ողբերգական վթարից զոհվել է դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

Երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհվել է  ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները։ Այս լուրը հաստատել են Գ.Սունդուկյան անվան թատրոնից։

Նշենք, որ օգոստոսի 9-ին ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Toyota-ն վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Միհրան Գյուլզադյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աշոտ Գևորգյանը։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

  • Կիսվել: