երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տրանզիտային բեռնափոխադրումները ևս լայն թափ են ստացել:

«Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Ադրբեջանն խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերը այս ոլորտում»,- հավելել է Ալիևը:

  • Կիսվել: