երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
 Սյունիքում մահացած զինծառայողը 18–ամյա Մովսես Պողոսյանն է

Սյունիքում մահացած զինծառայողը 18–ամյա Մովսես Պողոսյանն է

Սյունիքի մարզում մահացած սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողը 18–ամյա Մովսես Պողոսյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում համածառայակցի հետ միջադեպի հետևանքով ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»,– հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: