ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սյունիքի մարզում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, գազալիցքավորողն ու 2 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Սյունիքի մարզում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, գազալիցքավորողն ու 2 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «դեմքի և վերին վերջույթների թերմիկ այրվածք երկրորդ աստիճան» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են՝ վիրավորներն են՝ Դարբաս գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Ջավադյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Հովհաննիսյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գոռ Քրիստափորյանը, իսկ «պարանոցի աջ կեսի դրսային մակերեսի այրվածք 1-ին աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Դարբաս գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Ջավադյանը:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում Դարբաս գյուղի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազի լցակայանում, ГАЗель մակնիշի ավտոմեքենայից գազալցակայանում տեղադրված գազի տարան լիցքավորելիս անսպասելի կրակի բոց է առաջացել, ինչի հետևանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիավորներից Գ. Ջավադյանը աշխատում է նշված գազալցակայանում՝ որպես գազալիցքավորող, Գ. Քրիտստափորյանը՝ «ԱՐՏ» ՍՊԸ տնօրեն:

  • Կիսվել: