Ուկրաինան հետաձգել է զոհվածների մարմինների փոխանակումը անորոշ ժամանակով. ՌԴ ՊՆ
«Ռուսաստանյան կողմը, Ստամբուլում հունիսի 2-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 2025 թվականի հունիսի 6-ին սկսել է զոհված ավելի քան 6 հազար ուկրաինացի զինծառայողների մարմինների հայրենադարձության, ինչպես նաև ռազմագերիների փոխանակման լայնածավալ մարդասիրական ակցիա», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«Փոխանակման ենթակա է երկու կատեգորիա՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վիրավորները և ծանր հիվանդները, ինչպես նաև 25 տարեկանից ցածր անձինք», - հայտարարել է ռուսաստանյան բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը։
«Ներկայում հայրենադարձության ենթակա զինծառայողների մարմինների առաջին խմբաքանակով շարասյունը ժամանել է փոխանակման գոտի։ Շարասյունում 1212 մարմին կա։ Մոտ ժամանակներս առաքման են պատրաստվում ևս երեք էշելոն՝ յուրաքանչյուրում 1200 մարմին, և մեկ ավտոմոբիլային էշելոն, որում նույնպես կլինի 1200 մարմին։ Ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 6000 մարդ», - հստակեցրել է նա։
Ըստ Ալեքսանդր Զորինի, ուկրաինական կողմն այսօրվա փոխանակումը չի հաստատել և այն հետաձգել է անորոշ ժամանակով։
Նա նաև ասել է, որ «ռուսաստանյան կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 640 ազգանուն պարունակող ցուցակ, սակայն ուկրաինական կողմը դեռևս ձեռնպահ է մնում այդ անձանց վերադարձի ամսաթիվ նշանակելուց և ռուսաստանյան կողմին համապատասխան թվով ռուսաստանցի ռազմագերի զինծառայողների փոխանցելուց»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՀԳՎ պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Ստամբուլի պայմանավորվածությունների համաձայն, զոհվածների մարմինների փոխանակման մեկնարկը նախատեսված է հաջորդ շաբաթ։