երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Թրամփը ճգնաժամ է հրահրել և վատթարացնում է իրավիճակը Լոս Անջելեսում. Կալիֆոռնիայի նահանգապետ

Թրամփը ճգնաժամ է հրահրել և վատթարացնում է իրավիճակը Լոս Անջելեսում. Կալիֆոռնիայի նահանգապետ

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ճգնաժամ է ստեղծել և ավելի է վատթարացնում այն» Լոս Անջելեսում, որտեղ օրեր շարունակ բողոքի ցույցեր են տեղի ունենում միգրանտների զանգվածային արտաքսման դեմ: 

Նահանգապետը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին «հետ քաշվել»: Նյուսոմը նշել է, որ իրավախախտները կձերբակալվեն, և տեղական պաշտոնյաները պլանավորում են ապահովել խաղաղ ցուցարարների և օրենքի շրջանակներում գործող իրավապահ մարմինների աշխատակիցների անվտանգությունը։

«Ժողովրդավարությունը վտանգված է։ Դոնալդ Թրամփը ձեզ (իրավապահ մարմինների աշխատակիցներին) օգտագործում է որպես պատրվակ քաղաքը ռազմականացնելու և մեր ժողովրդավարությունը շրջանցելու համար։ <...> Դոնալդ Թրամփը պետք է նահանջի», - սոցիալական ցանցերում գրել է նահանգապետը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի Ազգային գվարդիան ուղարկել էր Լոս Անջելես՝ բողոքի ցույցերը ճնշելու համար: Կալիֆոռնիայի իշխանությունները մեղադրել էին ԱՄՆ նախագահի վարչակազմին «ներկայացում», «խելագարություն» բեմադրելու և սեփական քաղաքացիներին վախեցնելու փորձերի մեջ:

  • Կիսվել: