կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Մահվան ելքով վրաերթ Սյունիքի մարզում. «Opel Zafira»-ն Սառնակունք գյուղի ճանապարհին վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային. երեխան մահացել է

Մահվան ելքով վրաերթ Սյունիքի մարզում. «Opel Zafira»-ն Սառնակունք գյուղի ճանապարհին վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային. երեխան մահացել է

Այսօր՝ մայիսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Պարգև Հարությունյանն ու կրտսեր պարեկ Վահիկ Դավթյանը: 

 Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի պահպնավող հատուկ տարածք: 

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Վարորդը ենթարկվե է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

  • Կիսվել: