Ասենք՝ ժողովուրդ ջան, մենք չենք, էս չինովնիկն է, նստած է իրան ըտենց էշի տեղ է դրել. Տիգրան Ավինյան
«Հիմա կա պետական գույք, որը փաստացի ջարին կոմիտեի բալանսում ա, ու ինքն ընտենց տեր չունի, օդում կախված է, ու 400 վթար մեկ շաբաթվա ընթացքում»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կոյուղու համակարգում արձանագրված վթարների խնդրին։
Մինչ այդ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց, մայրաքաղաքում առկա կոյուղիների վթարների կտրուկ ավելացման մասին։
«Մեկ-երկու լրագրող, որ հատուկ դրա վրա ֆիքսված են՝ ենթադրաբար նաև այլ նպատակներով, որ ասեն՝ տեսեք-տեսեք քաղաքապետրանը... Մինչիդեռ քաղաքապետարնի խնդիրը չէ։ Քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը»,- ասաց Տիգնար ավինյանը՝ նշելով որ շատ դեպքերում այդ կոյուղիները քաղաքապետարանի լիազորության ներքո չեն, բայց քննադատությունը իրենց են ուղղում և այն միտումնավոր է արվում։
Ավինյանը հայտընեց, որ այդ կոյուղագծերը պետական գույք է, հանձնված չէ «ՎեոլիաՁուր»,- ընկերությանը և ենթադրեց,որ Ջրային կոմիտեի բալանսի վրա են այդ կոյուղագծերը և օդում կախված են։
Նա հայտարարեց, թե պետք է հասկանալ, թե ովքեր են պատասխանատուները,քանի որ 2016 թվականից այդ հարցի պատասխանը չի հստակեցվեց։
«Պարզենք ո՞վ է այդ պատասխանատու օղակը՝ ասենք. «Պատասխանատու օղակ, սա քո գորւծն է գնա արա»։ Որովհետև անընդհատ՝ մեկ, երկու,երեք, չորս, հինգ, վեց...քաղաքապետարանը էս, քաղաքապետարանը էն։ Վերջն ասելու ենք՝ մենք չենք ժողովուրդ ջան, էս մարդն է, էս չինովնիկն է, նստած է իրան ըտենց էշի տեղ է դրել, ասում է ՝ քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ ա էլի, մարաղը մտած ինքը չի երևում, է հետո լավ»,- հայտարարեց Ավինյանը։