ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում անասնագոմի տանիք է այրվել

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում անասնագոմի տանիք է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 3-ին, ժամը 16։55-ին տեղեկություն է ստացել, որ Ագարակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:55-ին: Այրվել է անասնագոմի տանիք (մոտ 70 քմ)։

 

  • Կիսվել: