ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
System of a Down-ի նոր նախաձեռնությունից հավաքված հասույթը կուղղվի համահայկական հիմնադրամին

System of a Down-ի նոր նախաձեռնությունից հավաքված հասույթը կուղղվի համահայկական հիմնադրամին

Աշխարհահռչակ System of a Down խումբը Հայաստանին ու Արցախին իր զորակցությունը հայտնելու նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որի ամբողջ հասույթը պետք է փոխանցվի համահայկական հիմնադրամին: Ռոք խմբի անդամներն այդ մասին գրառում են կատարել Ինսթագրամի իրենց էջում:

Գրառման մեջ նշվում է, որ ողբերգության պահին հայկական համայնքը մեկ մարդու նման համերաշխ է: Ռոք խմբի անդամները բոլորին կոչ են անում մասնակցել «Լռությունը ցեղասպանություն է» (SilenceisGenocide.com) շապիկների ստորագրման բարեգործական միջոցառմանը: Լինելու է նաև մոմավառություն, որով հարգելու են նահատակված բոլոր զինվորների հիշատակը:

  • Կիսվել: