երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
«Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն»

«Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն»

Դուք սուտ եք խոսում, նման բան չի ասել. Այդ գրառման մեջ նման բան գրված չի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ մամուլի հրապարակումների իր կինը գրառման մեջ բողոքի ակցիայի մասնակիցներին անվանել է «անասուն»:

Նախարարը բորբոքված պահանջեց ցույց տալ գրառումը: Լրագրողը գտավ գրառում եւ ընթերցեց այն, որտեղ գրված էր. «Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ Նոյան տապան կոչելու համար»:

Գեւորգ Պապոյանն արձագանքեց. «Դա ի՞նչ է նշանակում: Տեսա՞ք, որ սուտ եք խոսում: Ապացուցվեց, որ սուտ եք խոսում»: Այդ ասելուց հետո նա մտավ աշխատասենյակ եւ փակեց դուռը:

Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կինը՝ Աննա Թորոսյանը մի դեպքում իր էջում տեղադրել է Սրբազանին թիրախավորող հրապարակում եւ այն մակագրել «այաթոլլա-բագրատի սիրելի ակումբը»: Մեկ այլ դեպքում նա գրել է. «Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ, այն Նոյան Տապան կոչելու համար»:

  • Կիսվել: