Սուրենավանում «Ford Transit»-ը բախվել է «Mercedes Sprinter»-ին․ կան վիրшվորներ
Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Mercedes Sprinter»-ին, հաղորդում է SHamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։