շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը՝ Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարության մասին

Սուրեն Պապիկյանը՝ Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարության մասին

Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022թ–ի գարնանը։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Նա նշց, որ մինչ այդ կավարտվեն Կապան–Տաթև գրունտային ճանապարհի շինարարական աշխատանքները։

՛՛Անհրաժեշտության դեպքում այն բեռնատարները, որոնք կցանկանան երթևեկել Կապան–Տաթև ուղղությամբ, կուղեկցվեն ոստիկանների կողմից, քանի որ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ու առանց ոստիկանական ուղեկցության խնդիրներ կարող են առաջանալ՛՛,-ասց փոխվարչապետը՞

Նա հավելեց, որ  այժմ շատերը խուսափում են այս ճանապարհով երթևեկելուց, քանի որ գերբեռնված են լինում ու նույնիսկ փոքր քարի պատճառով կարող են անցանկալի իրավիճակում հայտնվել։

Ըստ Պապիկյանի՝ Կապան–Տաթև ճանապարհով հիմնականում երթևեկում են միջին չափի ավտոմեքենաները, մինչդեռ ասֆալտապատելուց հետո ճանապարհն ավելի հեշտ երթևեկելի կդառնա: Փոխվարչապետը նշեց, որ միակ խնդիրը կարող է ծագել Տաթևի ՛՛Սատանի կամուրջ՛՛  հատվածում, սակայն նաև այս ճանապարհին այլընտրանք կկառուցվի՝ Տաթև-Լծեն ուղղությամբ:

Պապիկյանը հայտնեց նաև, որ Սյունիքում նախատեսվում է նոր ճանապարհներ կառուցել Տաթևից դեպի Բարձրավան, Շուռնուխ, Ճակատեն ու Որոտան գյուղեր:

 

  • Կիսվել: