հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Քննարկվել են ՀՀ-ի ու Ֆինլանդիայի միջև պաշտպանության բնագավառում երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են ՀՀ-ի ու Ֆինլանդիայի միջև պաշտպանության բնագավառում երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ֆինլանդիայի միջև պաշտպանության բնագավառում երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները:
 
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:

  • Կիսվել: