կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռից իջնելիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

«Սուրբ Հովհաննես» մատուռից իջնելիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Հունիսի 24-ին, ժամը 15:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռից իջնելիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ․ Հ․-ին (ծնված 1966 թ.) պատգարակով տեղափոխել (մոտ 200 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

  • Կիսվել: