երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սուր շնչառական վիրուսների հետ կապված հիվանդանոցային օղակում ծանրաբեռնվածություն չկա

Սուր շնչառական վիրուսների հետ կապված հիվանդանոցային օղակում ծանրաբեռնվածություն չկա

Հայաստանի հիվանդանոցներում սուր շնչառական վիրուսների հետ կապված հանդարտ վիճակ է, դիմելիության աճ չկա:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այս պահին հիվանդանոցային օղակում չունենք ծանրաբեռնվածություն: Բավականին հանդարտ է իրավիճակը: Սեզոնային տիպային վիճակ է: Չունենք որևէ լարվածություն»,-ասաց նախարարը:

Ըստ նախարարի՝ վիրուսը, գուցե, ավելի թեթև ընթացք է ունենում, հոսպիտալացման համար դիմելիության աճ չկա:

  • Կիսվել: