երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Մղարթ բնակավայրի համայնքային դահլիճը

Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Մղարթ բնակավայրի համայնքային դահլիճը

Լոռու մարզի Օձուն համայնքում սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Մղարթ բնակավայրի համայնքային դահլիճը։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:

Ծրագրով նախատեսվում է վերանորոգել բնակավայրի 200 քմ մակերես ունեցող հանդիսությունների դահլիճը: Շահառուները բնակավայրի 500 բնակիչներն են: Կստեղծվի 7-10 ժամանակավոր աշխատատեղ:

Ծրագրի արժեքը՝ շուրջ 9,7 մլն դրամ, կառավարության համաֆինանսավորումը՝ 3,9 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 5,8 մլն դրամ։
 

  • Կիսվել: