երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքում ընթանում են երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներ

Սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքում ընթանում են երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներ

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքում ընթանում են երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներ:
 
Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ ծրագրի շրջանակում շենքն ամբողջությամբ հիմնանորոգվում է՝ տեղադրվում են տանիք, նոր դռներ ու պատուհաններ, որից հետո իրականացվելու են արտաքին ու ներքին հարդարման աշխատանքներ, անցկացվելու է ջեռուցման համակարգ:
 
Շահած ծրագրի արժեքը ավելի քան 26 մլն դրամ է, որից 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 70%-ը՝ համայնքի ներդրումը:
 

  • Կիսվել: