երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: