ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանավանում վիճաբանել են քոլեջի ուսանողը և վարժարանի աշակերտը. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար

Ստեփանավանում վիճաբանել են քոլեջի ուսանողը և վարժարանի աշակերտը. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնից նախապատրաստված նյութեր են փոխանցվել Լոռու մարզի դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Ապրիլի 15-ին «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «անգիտակից վիճակում»  ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Վարդանյանը: Բժիշկները հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ստեփանավան քաղաքի  բնակիչ, 17-ամյա Հայկ Ղ.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Ստեփանավանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ապրլի 14-ին՝ ժամը  22:30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի մարզադպրոցի մոտ Հայկ Ղ.-ի և Ստեփանավանի բնակիչ, 16-ամյա Էմիլ Հ.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս մի քանի անգամ ձեռքերով հարվածներ է հասցրել Հայկ Ղ.-ի գլխին, այնուհետև հրել, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել գետնին և գլխի շրջանում ստացել վնասվածք:

Էմիլ Հ.-ն հայտնաբերվել է, ապա տեղափոխվել ոստիկանության Ստեփանավանի բաժին և բաց թողնվել:

Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Ղ.-ն սովորում է Ստեփանավանի թիվ 1 վարժարանի 11-րդ դասարանում, իսկ էմիլ Հ.-ն՝ Ստեփանավան քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում:

  • Կիսվել: