կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն պետք է ապահովեն բոլոր կողմերը․ Զախարովա

Ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն պետք է ապահովեն բոլոր կողմերը․ Զախարովա

Ռուսաստանը տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում և խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ՝ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

«Հաղորդագրություններ ենք ստանում Ադրբեջանի ԶՈՒ կողմից, ինչպես նշում են Բաքվում՝ հակաահաբեկչական գործողությունների մասին և տեղի հայկական զինված խմբերի պատասխանի մասին։ Ռուսական կողմը հակամարտող կողմերին խստորեն կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղի»,- ասել է Զախարովան, հավելել՝ Ղարաբաղի խնդրի լուծման բոլոր քայլերը նշված են 2020-2022 թթ․ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռկողմ հայտարարություններում։

Ստեղծված իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Մենք ելնում ենք նրանից, որ մեր խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովեն բոլոր կողմերը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հրադադարի և բարձր մակարդակով նշված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերադառնալու նպատակով»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

  • Կիսվել: