շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստամբուլի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ այցելել է Թուրքիայի կաթոլիկ հայերի առաջնորդին

Ստամբուլի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ այցելել է Թուրքիայի կաթոլիկ հայերի առաջնորդին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ այցելել է քաղաքի կաթոլիկ քրիստոնեական եկեղեցիների հոգևոր առաջնորդներին, գրում է ermenihaber.am-ը:

Իմամօղլուն այցելել է նաև Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի ղեկավար Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին:

Լևոն արքեպիսկոպոսը Զեքիյանը գոհունակությունն է հայտնել Ստամբուլի քաղաքապետի այցի կապակցությամբ:

«Ստամբուլը շատ մեծ ավանդույթներ ունի. բազմամշակութայնություն, բազմազանություն: Այդ ավանդույթների վերականգնումը, ըստ իս, միևնույն ժամանակ հպարտության առիթ է: Ներկայում մեծ գաղթի խնդիր կա: Եվրոպան չի կարողանում հաղթահարել դա: Ցավոք, գնալով մեծանում են ֆաշիստական դրսևորումները»,- ասել է Զեքիյանը:

Զեքիյանը համոզմունք է հայտնել, որ եթե Թուրքիան իր ողջ բազմազանությամբ կարողանա համերաշխ լինել, գուցե և կկարողանա նույնիսկ Եվրոպայի համար համերաշխության մոդել դառնալ:

  • Կիսվել: