շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
 Արագածոտնից Լոռի ճանապարհը ձնաբքի պատճառով կաթվածահար է․ մոտ 350  ավտոմեքենա չի կարողանում շարժվել

Արագածոտնից Լոռի ճանապարհը ձնաբքի պատճառով կաթվածահար է․ մոտ 350 ավտոմեքենա չի կարողանում շարժվել

Արդեն 2 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ ճանապարհին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջամշլու գյուղից մինչև Սպիտակի ոլորանների 1-ին հատված մոտ 350-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում երթևեկել։  

Պատճառը ուժեղ բուքն է և մի քանի բեռնատարների՝ Սպիտակի ոլորանում ճանապարհի մեջտեղում հայտնվելը, բեռատարները չեն կարողանում առաջ ընթանալ։ 

Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Պարեկային Ծառայության Արագածոտնի և Լոռու գումարտակների պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածի և Սպիտակի հրշեջ-փրկարարաներն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։

Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները մոտ 40-ից ավելի ավտոմեքենաներ դուրս բերեցին ձնաբքի տակից։ 

Իսկ բեռնատարների դուրս բերման հարցում 4 երիտասարդ քաղաքացիական անձինք, մեծ դժվարությամբ՝ 10-ից ավելի բեռնատարներ դուրս բերեցին անվտանգ վայր։

Այս պահին Արագածոտնի և Լոռու պարեկները թույլատրում են վարորդներին մեկ-մեկ անցնեն ճանապարհը։  

  • Կիսվել: